Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Շատ պատասխանատու և խառնակ ժամանակներ են սպասվում

Շատ պատասխանատու և խառնակ ժամանակներ են սպասվում
27.01.2025 | 15:35

Նվաստացված ազգերի բնական արձագանքը ռևանշն է։ Եթե չկա ռևանշ, ապա ազգն ընդունում է իր պարտությունն ու լքում է պատմության թատերաբեմը։ Իսկ ռևանշն աշխատանք է, առաջին հերթին՝ մտքի։

Հայաստանում իշխանության կարող է գալ ազգային (պետական իմաստով) և պահպանողական (առաջադեմ վեկտորներով) ուժ։

Մյուս կողմից, դա համաշխարհային տենդենց է, գլոբալիզմը պարտվում է թե՛ բարոյական առումով, թե՛ տնտեսական։ Համաշխարհային առևտրային կոմունիկացիաները նույնպես տապալվում են։

Ներկայիս կառավարությունը նախորդների արժեհամակարգի մեջ է՝ ավելի ծայրահեղ ու ցինիկ տարբերակով։ Վերադարձ նախկին հարաբերություններին ու արժեհամակարգին՝ անիմաստ է։

Նոր քաղաքական նախագիծը պետք է տարբերվի թե՛ ներկաներից, թե՛ նախորդներից։ Խոսքը անձանց մասին չէ, այլ՝ քաղաքական պլատֆորմի, սակայն այդ պլատֆորմը պետք է ձևակերպվի։

Իրական քաղաքական գործունեությունը հանրահավաքներ, բողոքի ակցիաներ կազմակերպելն ու ընտրական շտաբներ բացելը չէ, դրանք գործիքներ են, այլ քաղաքական պլատֆորմ ստեղծելն է։

Մի խոսքով, շատ պատասխանատու և խառնակ ժամանակներ են սպասվում։

Նաև՝ միասնական ընդդիմությունը կեղծ կատեգորիա է։ Միասնական ընդդիմություն՝ նշանակում է լղոզված և անկենսունակ խառնամբոխ, իսկ հաղթում է հստակ դիրքորոշմամբ կազմակերպված փոքրամասնությունը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4475

Մեկնաբանություններ